...թե դաշնակցության հանդուրժողականությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ գնալով նվազում է, և դա է վկայում Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ եթե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու միակ միջոցը մնա նախագահի հրաժարականը պահանջելը, ապա «ՀՅԴ-ն չի տատանվի»։ Այս հայտարարությունը հարուցել է բիզնես կառույցներ ունեցող դաշնակցականների անհանգստությունը։ Թեպետ կուսակցական ղեկավարությունը փորձել է նրանց հանգստացնել, սակայն համառ լուրեր են շրջանառվում, որ «օբյեկտներ» ունեցող դաշնակցականները մտադիր են կա՛մ դրանք վաճառել, կա՛մ էլ վերագրանցել ուրիշների անուններով՝ հարկային մարմինների հնարավոր ճնշմանը չենթարկվելու համար։